Պաշտոնական

Վարչապետը շնորհավորել է ասորական համայնքին Նոր տարվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորել է ասորական համայնքին Նոր տարվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ինտեղեկացրին ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին: Մաղթում եմ, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում պահպանեն, զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:

Թո՛ղ սիրո և պտղաբերության այս պայծառ գարնանային տոնը խինդով և ջերմությամբ լցնի ձեր տները, հեռու պահի բոլոր փորձություններից և սկիզբ դառնա նոր ձեռքբերումների:

Հայաստանի ասորական համայնքին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն, բարօրություն և խաղաղություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում