Հասարակական

Մհեր Սահակյանը մոտեցել է ինձ և առանց որևէ բան ասելու հարվածել․ Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

5 րոպեի ընթերցում

Մհեր Սահակյանը մոտեցել է ինձ և առանց որևէ բան ասելու հարվածել․ Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ փակ նիստում տեղի ունեցած միջադեպից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Վարդանյանը նշեց, որ մարտի 31-ի առավոտյան ընդդիմության նախաձեռնությամբ տեղի էր ունեցել աշխատանքային փակ քննարկում։

« Հանձնաժողովի նիստը նորմալ հունով ընթանում էր, մի պահ հանձնաժողովի նիստի քննարկման ընթացքը խաթարվեց՝ պատգամավորները սկսեցին բավականին բարձր խոսել և ես փորձեցի Արծվիկ Մինասյանին և մնացած պատգամավորներին հորդորել վերադառնալ բովանդակային քննարկման փուլ։ Դրանից հետո իմ իրավաչափ պահանջին ի պատասխան պատգամավոր Մհեր Սահակյանը ասեց, որ ես չեմ կարող իրենց վրա ձայն բարձրացնել, իսկ ես ասացի, որ նիստը վարում եմ և շարունակում եմ վարել։ Նա մոտեցավ ինձ (արդեն կանգնել էինք) ու առանց որևիցե բան ասելու հարձակվեց ինձ վրա, հարվածեց ու դիմեց փախուստի»,- ասաց Վարդանյանը։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ որևէ քայլ չի արել դեպի պատգամավոր Մհեր Սահակյան և մնացել է այն տեղում, որտեղ կանգնած էր, նախարհարձակ չի եղել։

«Ինձ բոլոր ճանաչողները կփաստեն, որ 7-րդ և 8-րդ գումարման խորհրդարանում մշտապես եղել եմ այն անձը, որը փորձել եմ իրավիճակը բերել կոմպրոմիսի։ Եթե նիստի բնականոն ընթացքը խախտվում էր, ապա ընդհատում էինք նիստը կամ փորձում էինք լուծումներ գտնել։ Այս անգամ միջադեպը տևել է մեկ րոպե և, ըստ էության, ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները։ Ես քայլ դեպի պատգամավոր Մհեր Սահակյան չեմ կատարել և չէի էլ կարող կատարել։ Մհեր Սահակյանն է մոտեցել ինձ և առանց որևէ բան ասելու հարվածել»- նշեց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ հարվածի հետևանքով հոնքի հատվածում բավականին զգալի կտրվածք է առաջացել։ Վարդանյանը չի բացառում, որ հարվածը հասցվել է ինչ-որ գործիքով։

«Բավականին ծանր հարված էր։ Դատաբժշկական փորձաքննություն դեռ չեմ անցել, վաղը երևի թե կմասնակցեմ»,- եզրափակեց Վարդանյանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մհեր Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Սահակյանի հետ։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում