Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել մոռացության չմատնել Արցախը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սյունիքի մարզպետարանից։

Լորան Վոքիեն նշել է․ «Եկել ենք աշխարհին հիշեցնելու, որ Արցախում 150 հազար մարդ կա, նրանք կտրված են աշխարհից, չունեն բավարար սնունդ ու առողջապահական պարագաներ․ սա ուղղակի աղետալի է։ Այդ ամենը կատարվում է լռության մեջ՝ շրջվող հայացքների ներքո․․․ Աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որը հասկանալի է, բայց պետք չէ մոռանալ Արցախը, քանի որ, եթե կա մեկը, դա չի նշանակում, որ չկա մյուսը։ Մեզ համար երկուսն էլ հավասարապես կարևոր են։ Եվ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն արձագանքի այս ամենին, ու Ֆրանսիան առավելագույն ճնշումը գործադրի, որպեսզի, որպես առաջին քայլ, գոնե մարդասիրական օգնության համար ճանապարհը բացվի։ Ինձ համար կարևոր է գտնվել միջանցքի սկզբնամասում՝ ցույց տալու համար, որ Ֆրանսիան Հայաստանի ու Արցախի կողքին է»։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո