Սպորտ

Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մեկ միավոր են զիջում Եվրոպայի առաջնության առաջատարներին

1 րոպեի ընթերցում

Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մեկ միավոր են զիջում Եվրոպայի առաջնության առաջատարներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքումընթացող առաջնությունում կայացել են10-րդ տուրի պարտիաները:Այս տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին:

Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները՝ առաջատարներին զիջելով մեկ միավոր:

Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում