ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով hյուրին նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է մենք ավելի ուշ ենք կարողացել այդ նպատակին հասնել՝ անկախություն ձեռք բերել, բայց դուք անկախություն եք ձեռք բերել և այդ անկախությանը տեր եք կանգնել և մինչև հիմա էլ ոչ միայն նոր ժամանակների, ես այդպես կարող եմ ասել՝ նոր անկախության ժամանակների, այլ ամբողջ նույն ժողովրդի պատմության շարունակությունն եք դուք: Իրականում ժողովրդավարությունը հենց հիմնված է հունական փիլիսոփայական արժեքների վրա: Ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ եմ մաղթում»,-ասել է Վահագն Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Տուրնակիսը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել նախագահական նստավայրում:

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հնարավորության համար, որ ինձ այսօր ընդունում եք մեր տոնի կապակցությամբ շնորհավորելու համար:

Դուք ևս նշեցիք՝ մեր երկու ժողովուրդների ընդհանուր պատմական բնորոշ գծերի մասին: Պարտավոր ենք պահպանել ժողովրդավարական սկզբունքները, որպեսզի կարողանանք դիմադրել ժամանակակից սպառնալիքներին»,- մասնավորապես ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի սերտ համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը: Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ բարիդրացիական ու բնականոն հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:

Հայերեն Français Русский

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ