Սպորտ

Մարզահամերգային համալիրում սկսվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Մարզահամերգային համալիրում սկսվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության  նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել և արդեն իսկ ընթացքի մեջ են ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրասական աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հիմնական դահլիճում արդեն իսկ հավաքվել է ծանրորդների մրցելույթների համար նախատեսված բեմը: Առաջնության ընթացքում հանդիսատեսը կտեղակայվի աջ և ձախ տրիբունաներում: Սպորտային դահլիճը կբաժանվի երկու մասի, որտեղ կլինի նաև նախապատրաստական դահլիճը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում