Podcast-Sport. Կարեն Գիլոյանը` Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Երևանում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Պատմական այդ իրադարձությունը կկայանա մարզահամերգային համալիրում:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ խոսել ենք առաջնության նախապատրաստական աշխատանքների և սպասվող մարզական արդյունքների մասին:
«Մեր նպատակն ավելի հեռու է գնում: Չենք ուզում բավարարվել միայն Եվրոպայի առաջնության անցկացմամբ: Ուզում ենք անցկացնել մեծահասակների աշխարհի առաջնությունը»,-ասաց նա:
Գիլոյանի խոսքով` գնված գույքն առաջնության ավարտից հետո երկար տարիներ կծառայի հայկական ծանրամարտին: Իսկ ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Կիլիկիա»-ի մարզադահլիճը պատրաստ կլինեն մարտի վերջին` առաջնության մեկնարկից 15 օր առաջ:
«Ծանրամարտն այն մարզաձևն է, որտեղ մենք պարզապես մասնակցության համար հարթակ դուրս չենք գա: Հատկապես տղամարդկանց պարագայում, ով էլ դուրս գա հարթակ, պայքարելու է մեդալի համար»,-ասաց նա:
Մանրամասները` Podcast-ում
Հետևեք մեզ Ինստագրամում