Քաղաքականություն

ՀՀ-ն և Թուրքիան պատրաստ են մինչև 2023-ի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և Թուրքիան պատրաստ են մինչև 2023-ի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Թուրքիան մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, հավելելով, որ Երևանը ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։

Ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ նախարարը ասաց, որ 2022 թվականին շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Միրզոյանը հիշեցրեց, որ փետրվարի 15-ին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ։

« Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ վերահաստատել ենք մինչև այս տարվա զբոսաշրջային սեզոնի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար բացելու պատրաստակամությունը»,- ասաց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում