Արցախ

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մարտի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները Արցախում զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:

Մարտի 24-ին`տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիտուդով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում