Որպեսզի ադրբեջանական ամենաթողությանը վերջ դրվի, միջազգային դերակատարների հայտարարությունները պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով. Արցախի ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ֆորումի շրջանակներում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։

Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։

Այս համատեքստում Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին։ Պաշտպանն ընդգծել է, որ ի հեճուկս շրջափակման անհապաղ վերացման վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր վարքագիծն՝ անտեսելով անգամ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուստի, ադրբեջանական ամենաթողությանն ու անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերն ու հայտարարությունները պետք է փոխարինվեն գործնական ու պատժիչ գործողություններով՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքն ու դրա պահպանման համար ստեղծված կառույցների հեղինակությունը։

«Շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հանցագործությունների հետևանքով Արցախում ամբողջությամբ խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ինչը հանգեցնում է 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների տարրական իրավունքների կոպտագույն խախտումների։ Այն իրավիճակը, որում ապրում է Արցախի ժողովուրդը, ամեն օր առերեսվելով գոյաբանական խնդիրների և սպառնալիքների, հստակ փաստում է, որ սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի երաշխավորման համար անառարկելի անհրաժեշտություն է նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով։

Հայերեն

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին