Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում դեմ չեն Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման հնարավոր տարբերակին, սակայն հասկանում են, որ դա հեշտ որոշումներով լուծվող հարց չէ։

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը չի բացառում Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը՝ շեշտելով, որ նմանատիպ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, որպեսզի այդպիսի մեխանիզմները սկսեն գործել:

«Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Արցախում այդ անվտանգային բաղադրիչը շատ կարևորագույն նշանակություն ունի, և առանց խաղաղապահ ուժերի ներկայության գրեթե անհնար է։ Ինչքան կատարելագործված լինի այդ մեխանիզմը, այնքան լավ»,- ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ այդ հարցերի շրջանակը կախված է լինելու նրանից, թե որքանով մշակված մեխանիզմ կլինի: Օրինակ, եթե ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակը 10 անգամ ավել լիներ կամ նրանք տեխնիկական ավելի մեծ կարողություն ունենային, միգուցե, դա այլ հնարավորություն կտար:

«Նաև տեղյակ եք, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը միշտ քննարկվել է, և չենք բացառում նաև նման ձևաչափը՝ միգուցե ներգրավելով այլ երկրների, միջազգային կառույցների, բայց դա այն հարցը չէ, որ հեշտ որոշումներով կարող է լուծվել»,- ասաց Սերգեյ Ղազարյանը:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել