Արցախ

Արցախում պարենի և առաջին անհրաժեշտության պաշարները գրեթե սպառման եզրին են. Պետնախարար

2 րոպեի ընթերցում

Արցախում պարենի և առաջին անհրաժեշտության պաշարները գրեթե սպառման եզրին են. Պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պարենի և առաջին անհրաժեշտության պաշարները գրեթե սպառման եզրին են:

Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսի ընթացքում:

«Պաշարները գրեթե սպառման եզրին են, քանի որ ավելի քան 100 օր է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքն արգելափակված է: Իսկ բնակչության շրջանում կան սոցիալական տարբեր խմբեր, որոնց պետությունը չի կարող որևէ կերպ միայնակ թողնել և պարբերաբար այդ աջակցությունը ցուցաբերվում է:

Հիմնականում փորձ է արվում ապահովել ալյուրի և առաջին խիստ անհրաժեշտության պարենի նվազագույն պաշարը բնակաչության համար: Ինչպես բազմաթիվ լրատվականներում արդեն բազմիցս հրապարակվել է, նույնիսկ խանութներում արդեն չկան առաջին անհրաժեշտության ապրանքները և նաև դրանից ելնելով այժմ պետությունը առավելապես փորձում է ուշադրություն դարձնել սոցիալական տարբեր խմբերին՝ հաշմանդամներ, բազմազավակ ընտանիքներ և այլն»,- ասաց նա:

Պետնախարարն ընդգծեց, որ բնականաբար այդ հնարավորություններն էլ անսահամանափակ չեն և ի վերջո արցախցիները վաղուց արդեն ստիպված են ապավինել և՛ Կարմիր խաչի աջակցությանը, և՛ ռուս խաղաղապահների աջակցությանը և առանց այդ աջակցության Արցախում վաղուց արդեն աղետալի վիճակ կլիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում