Արցախ

Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով, որ Արցախի շրջափակումը մինչ օրս շարունակվում է, ցավոք, պետք է նշեմ, որ մեր ջանքերը բավարար չէին արդյունք տալու համար: Այս մասին Արցախի շրջափակման 100 օրվա առթիվ Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի շրջանակներում «Արմենպրես»-ի մամուլի սրահից հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի և տարբեր միջազգային կազմակերպությունների որոշումներն ու կոչերը կյանքի կոչվեն»,- նկատեց Արցախի ԱԳ նախարարը:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ապօրինաբար շրջափակել է այս պահին 120 հազար բնակիչ ունեցող Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում