Արցախի պետնախարարն ընդունել է պահեստազորի սպաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի պետնախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Գուրգեն Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին՝ տարիների ընթացքում Արցախին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց կուտակած փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բոլոր աշխատանքներին միության անդամները մասնակից կդարձվեն և նրանց ներուժը կիրացվի առավելագույն չափով:

Պետական նախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։ Նա ընդգծել է հանրային կյանքում կազմակերպության առավել լայն ներգրավվածության անհրաժեշտությունը՝ խնդրելով դրանց մասնակից դարձնել նաև շրջանային կառույցների անդամներին:

Հանդիպման վերջում ներկաները տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ, որը իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս