Քաղաքականություն

Վալերի Բուայեն իր համերաշխությունն է հայտնել հայերին՝ Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վալերի Բուայեն իր համերաշխությունն է հայտնել հայերին՝ Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր էջում՝ իր hամերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«100 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կտրելով Լեռնային Ղարաբաղը և նրա 120 000 բնակիչներին մնացած աշխարհից՝ ընդհանուր անտարբերությամբ։ Ես մի միտք ունեմ բոլոր հայերի համար և ուզում եմ ևս մեկ անգամ ցույց տալ նրանց իմ համերաշխությունն ու իմ խորը բարեկամությունը»:

Գրառմանը կից Բուայեն հրապարակել է Ծիծառնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում