Նոր օդանավ, հինգ նոր ուղղություն. Fly One Armenia ավիաընկերությունն ընդլայնում է աշխարհագրությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fly One Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունն առաջիկայում օդանավային պարկը կհամալրի նոր օդանավով, որը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: Նախատեսվում են թռիչքներ նաև հինգ նոր ուղղություններով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ հայտնելով սպասվող նորությունների մասին՝ Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց՝ նոր օդանավը Airbus A330 դասի է, որն, ի տարբերություն այլ օդանավերի, կարող է երկար թռիչքներ իրականացնել ոչ միայն դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան, այլև Չինաստան, Հարավարևելյան Ասիա, Հնդկաստան, կարող է նաև անդրօվկիանոսյան թռիչքներ իրականացնել:

«252 տեղանոց օդանավ է. տեղերից 222-ն էկոնոմ դասի են, իսկ 30-ը՝ բիզնես դասի: Օդանավը շուտով կհամալրի մեր օդանավային պարկը: Առաջիկայում նման դասի նաև այլ օդանավեր ենք ներգրավվելու, որոնք փոխելու են մեր մատուցած ծառայությունների որակն ու այն այլ մակարդակի են բարձրացնելու»,-նշեց Անանյանն ու հավելեց՝ մարտի վերջին սկսվում է ամառային թռիչքային շրջանը:

Նրա խոսքով՝ հինգ նոր ուղղություն կլինի. Դյուսելդորֆ, Լառնակա, Թեհրան, Սամարա և Նովոսիբիրսկ: 20-ից ավելի կդառնա այն քաղաքների թիվը, որտեղ Fly One Armenia-ն կանոնավոր չվերթներ կիրականացնի:

Ամռանն ավիաընկերությունը կներկայանա չարտերային լայն ծրագրով: Արամ Անանյանը հիշեցրեց՝ դեպի Եգիպտոս մեկնարկած ուղղություններն են Շարմ Էլ Շեյխն ու Հուրգադան, կմիանան Մարսա Ալամը, Ալբանիան, Բուլղարիան և Հունաստանը, ինչն էլ ենթադրում է օդաչուների վերապատրաստման աշխատանքներ:

Ավիաընկերությունը նոր ուղղություններն ընտրում է ուղևորների շրջանում պահանջարկի ուսումնասիրությունների վրա հենվելով, այնուհետև գործարկում է չվերթները:

Անանյանը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ոչ միայն կետից կետ (Point to point) ճանապարհորդության համար հարմար երկիր է, այլև տարանցիկ ուղևորափոխադրումների առումով է հետաքրքիր կետ, ու Երևանն ունի բոլոր հնարավորությունները տարանցիկ ափ դառնալու համար:

«Այդ առումով ևս կունենանք նորություններ: Ուշադրության կենտրոնում ենք պահում հնդկական, չինական շուկաները: Բոլոր առումներով մեծացնում ենք մեր ներգրավվածությունը. թե՛ ուղևորների փոխադրում, թե՛ բեռնափոխադրումներ, թե՛ տուրիստական ուղղությունների առաջարկ շուկային»,-ընդգծեց նա ու հավելեց՝ Fly One Armenia-ն ամենամեծ ավիացիոն հարկատուն է հայկական ավիաընկերությունների մեջ:

Այս պահին այն ամեն օր չվերթներ է իրականացնում Մոսկվայի երկու օդանավակայաններ՝ Վնուկովո և Դոմոդեդովո, դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Եկատերինբուրգ քաղաքներ: Չվերթներ է իրականացնում նաև դեպի Քիշնև և Թբիլիսի: Եվրոպական ուղղություններով՝ ի լրումն Լիոնի, դեպի Փարիզ և Միլան: Իսկ մերձավորարևելյան ուղղություններն են Դուբայը, Թել-Ավիվը և Շարմ էլ Շեյխը:

Fly One Armenia ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը:

Հայերեն English Русский

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Բրազիլում կայացել են նախագահական ընտրությունները. Բոլսոնարուն և Լուլա դա Սիլվան կմրցեն երկրորդ փուլում

Արարատ Միրզոյանը ժամանել է Թեհրան

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում. Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները