Քաղաքականություն

Լավրովը շատ հագեցած է որակել Միրզոյանի հետ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Լավրովը շատ հագեցած է որակել Միրզոյանի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է շատ հագեցած։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Լավրովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը բոլոր ոլորտներում։

«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, միջազգային խնդիրներին և նախանշվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները: Առանցքային ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, բիզնես առաքելությունների փոխանակմանը և այլ նախագծերին»,- ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցերը։

Լավրովը կարևորել է նաև քաղաքական սերտ շփումները՝ նշելով, որ դրանք շարունակական են լինելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում