Սպորտ

Podcast-Sport. Հայաստան-Թուրքիա պատմական հանդիպումը, թիմի նորեկներն ու նորանշանակ մարզիչը

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Հայաստան-Թուրքիա պատմական հանդիպումը, թիմի նորեկներն ու նորանշանակ մարզիչը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Երևանում Թուրքիայի դեմ խաղով:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք Հայաստան-Թուրքիա խաղից սպասելիքների, ընտրանու նորանշանակ մարզչի և հավաքականի նորեկների մասին:

«Մեզ համար շատ բարդ հանդիպում է լինելու Թուրքիայի դեմ խաղը: Թուրքիան այսօր հզոր հավաքական ունի: Այս պահին նրանք ունեն լավ սերունդ, որոնցից շատերը եվրոպական առաջատար առաջնություններում են խաղում: Իհարկե, չեմ ասում, թե մենք շանս չունենք: Մեկ խաղ է, ամեն ինչ կարող է պատահել»,-ասաց նա:

Աբելյանի խոսքով` Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Ալեքսանդր Պետրակովին կօգնի ազգային թիմերում ունեցած երկար տարիների փորձը:

«Հայտացուցակից երևաց, որ նա ուզում է սերնդափոխություն անել և շարունակել Կապարոսի գիծը»,-շեշտեց նա:

Մանրամասները` Podcast-ում

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում