Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեն, միևնույն է, ամեն օր զբաղվում ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելով. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնարավոր հերթական սադրանքը, հետևաբար Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք փակուղո՞ւմ է խաղաղության գործընթացը:

Սիմոնյանը պարբերաբար նոր սադրանքների, նոր ռազմական գործողությունների բավականին բարձր վտանգ է տեսնում: «Սակայն ասել, թե փակուղում է, չեմ կարծում, թե ճիշտ է: Այնուամենայնիվ, գործընթաց կա, տեղում կանգնած չէ: Փակուղի անվանելը, կարծում եմ, սխալ է: Սակայն դա չի նշանակում, թե Ադրբեջանի կողմից հերթական սադրանք անելու առումով ինչ-որ ձևով զսպող գործիք լինել: Հակառակը՝ կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար»,-ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց՝ անկախ ամեն ինչից ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործով:

«Եթե նույնիսկ ամենալավ, ամենալավատեսական բանակցությունները լինեն, մենք, միևնույն է, ամեն օր զբաղվել ենք ու զբաղվում ենք ու զբաղվելու ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

Հայերեն English Français

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան

Ջրվեժ համայնքում կայացավ հանդիպում ԱԲ միջազգային օլիմպիադայի դափնեկիրների հետ

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. Փաշինյանը՝ Ղարաբաղի ներկայացուցչության մասին

Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը