Հատուկ նախագծեր

Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40 %-ով. Մրցակցության հանձնաժողով

5 րոպեի ընթերցում

Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է  շուրջ  40 %-ով. Մրցակցության հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուկայում կան մթերքներ, որոնք օգտագործվում են գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, հետևաբար դրանք ունենում են մեծ պահանջարկ և ըստ դրա արդեն ձևավորվում և մեծանում է տվյալ արտադրատեսակի քանակը շուկայում: Հայաստանյան շուկայում մեծ տեղ և սպառում ունեն նաև բուսական յուղերը: Ելնելով ոլորտի մեծ սպառման տեսակետից ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր ուսումնասիրությունների շրջանակում է ընդգրկել նաև այս ոլորտը:

«Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք Բուսական յուղերի՝ ձեթի շուկայում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրածուսումնասիրություններին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետ Աննա Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովի կողմից 2022 թվականին իրականացվել է ուսումնասիրություն բուսական յուղերի շրջանառության ոլորտում: Ըստ նրա՝ դիտարկվել են արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղերը: «Ուսումնասիրության հիմնական ուղղություններն են եղել բուսական յուղի համաշխարհային արտադրության և սպառման կառուցվածքն ու դինամիկան, ՀՀ-ում բուսական յուղի շուկայի կառուցվածքը, կենտրոնացվածության աստիճանը, բուսական յուղի միջազգային և տեղական շուկաների գների զարգացումները, ՀՀ-ում բուսական յուղի ինքնարժեքի ու իրացման գնի վրա ազդող գործոնները»,- ասաց մասնագետը:

GEV_4115.JPG (501 KB)

Նա ընդգծեց, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուկայում գործունեություն են ծավալում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, շուկան ունի կենտրոնացվածության միջին մակարդակ, իսկ առավել խոշոր երեք տնտեսվարող սուբյեկտները զբաղեցնում են շուկայի շուրջ 64 տոկոսը:

«ՀՀ-ում արևածաղկի և եգիպտացորենի ձեթի ներքին պահանջարկը բավարարվում է ներմուծման հաշվին: Արևածաղկի բուսական յուղը գրեթե ամբողջությամբ ներկրվում է ՌԴ-ից՝ միջինը շուրջ 96-98%, եգիպտացորենի բուսական յուղը նույնպես մեծամասամբ՝ ավելի քան 71 տոկոսը, ներմուծվում է ՌԴ-ից։ Բուսական յուղերի ինքնարժեքի հիմնական բաղադրիչներ են հանդիսանում միջազգային շուկայում ձեռքբերման գինը և տեղափոխման ծախսերը»,- նշեց Աննա Պետրոսյանը։

«Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի վերլուծաբան Հայկ Սարգսյանն ընդգծեց, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրության շրջանակում օգնել է իրականացնել հնարավոր կանխատեսումներ և գնահատել միջազգային և տեղական շուկաների ապագա տենդենցները։ Հանձնաժողովը գնահատել է իրացման բոլոր շղթաներում տնտեսվարողների վարքագիծը և վեր հանել շուկայում առկա մրցակցային խնդիրները։

«Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40 %-ով։ Կտրուկ աճ է գրանցել որպես բիովառելիք բուսական յուղի օգտագործումը՝ միջին տարեկան աճը կազմել է 21.4 %։

Բուսական յուղի արտադրությամբ զբաղվող առաջատար խոշոր երկրներն են Ինդոնեզիան, Չինաստանը և Մալազիան, որոնք 2021 թ.-ին միասին ապահովել են բուսական յուղի համաշխարհային արտադրության շուրջ 47.4 %-ը: Խոշոր արտադրողներ են հանդիսանում նաև ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանն անդրադառնալով ձեթի շուկայում միջազգային գներին նշեց, որ ընդհանուր առմամաբ վերջին քսան տարիներին բուսական յուղի գինը բավականին տատանողական բնույթ է կրել, այսինքն գինը միջինում տատանվել է 600-2400 դոլար՝ մեկ տոննայի դիմաց:

Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրություններին և առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրածհինգերորդ՝ վերջին ոլորտին կարող եք ծանոթանալ մեր հաջորդ թողարկումներում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովըտարեկան ընտրում է հինգ շուկա, կախվածերկրի ռազմավարական նշանակության ոլորտներից,որոնք ունեն սոցիալական նշանակություն, շատ սպառում, ինչպես նաև հաշվի են առնվում սպառողների կողմից բարձրաձայնածև մամուլում տեղ գտած բողոքները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական գործառույթը շուկայում հավասար, արդար մրցակցություն ապահովելն է. այսինքն՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տնտեսվարողները կարող են միմյանց հետ արդար մրցակցել:

Այս գործառույթը իրականացնելու համար հանձնաժողովը հիմնականում երկու ուղղությամբ է ծավալում իր գործունեությունը, այսինքն՝ հարուցում է վարույթներ կոնկրետ ոչ օրինապահ տնտեսվարող սուբյեկտներինբացահայտելու և նրանց գործունեությունը օրինական դաշտ բերելու համար՝ երբեմն նաև պատժամիջոցներ կիրառելով:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում