Արցախ

Արցախի նախագահը Հանրային խորհրդի հետ քննարկել է երկրի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը Հանրային խորհրդի հետ քննարկել է երկրի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Ըստ աղբյուրի՝ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ Խորհրդի անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում բնակչության տարբեր շերտերի հետ, բացահայտում առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում ԱՀ նախագահի աշխատակազմին։

Արմեն Գևորգյանը հավելել է, որ Խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի այդ խնդիրներն ստանան պատշաճ լուծում:

Նշվում է, որ նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ըստ ամենայնի աջակցելու է Հանրային խորհրդի գործունեությանը և հույս հայտնել, որ կառույցի հետ համագործացությունը կլինի շարունակական:

Հանդիպմանը մասնակցել է հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում