Արցախ

Արցախում նախագահ ընտրելու իրավունքը վերապահվում է Ազգային ժողովին. նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

2 րոպեի ընթերցում

Արցախում նախագահ ընտրելու իրավունքը վերապահվում է Ազգային ժողովին. նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ մարտի 15-ի նիստի օրակարգում ներկայացված էր Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագծի հարցը: Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունն ապահովելն է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, երկրի առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին:

Նախագիծը ներկայացնելուց հետո հեղինակըառաջարկել է մինչև երկրորդ ընթերցում գրավոր առաջարկությունների համար ժամկետ սահմանել մեկ շաբաթ:

Նախագիծը նախապես քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և արժանացել էր դրական եզրակացության:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

Այնուհետև նախագիծը քվեարկության է դրվել և միաձայն ընդունվել առաջին ընթերցմամբ:

Հաջորդիվ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հրապարակել է Ազգային ժողովի որոշումը, որի մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

2023 թվականի մարտի 15-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամաբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում