Պաշտոնական

ՀՀ նախագահը Ֆինլանդիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Ֆինլանդիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 14-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը և Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին: Նախագահը նշել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Նախագահն ընդգծել է, որ դա ամբողջովին անընդունելի դիրքորոշում է: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու հրամայականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում