Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Թադևոսյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի նախագահի հրամանագրից:
Հրամանագրերից մեկով Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Սամվել Ավետիսյանն Արցախի Հանրապետության առողջապահության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:2023 թվականի մարտի 13-ին նա ազատման դիմում էր ներկայացրել:
Կարդացեք հոդվածը` Русский