Արցախ

Արցախում նախատեսում են մինչև ապրիլի 10-ը երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման կտրոնների վերջնաժամկետը

1 րոպեի ընթերցում

Արցախում նախատեսում են մինչև ապրիլի 10-ը երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման կտրոնների վերջնաժամկետը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կառավարության որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով բնակարանային հարցերի կոմիտեին։

«Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Արցախի պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում:

Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում