Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ադրբեջանական կողմը մարտի 10-ի երեկոյան հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Արցախգազ»-ի տարածած հաղորդագրությունից։
Ընկերությունը սպառողներին խնդրում է խստիվ հետևել անվտանգության կանոններին: