Արցախ

Բաքուն խախտել է հրադադարը շփման գծում՝ կիրառելով հրաձգային զենքեր. իրավիճակը հարաբերականորեն կայունացել է

1 րոպեի ընթերցում

Բաքուն խախտել է հրադադարը շփման գծում՝ կիրառելով հրաձգային զենքեր. իրավիճակը հարաբերականորեն կայունացել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նշվում է, որ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում