Արցախ

Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել պետնախարարին՝ հարցազրույցում արտահայտած մտքերի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել պետնախարարին՝ հարցազրույցում արտահայտած մտքերի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները մարտի 10-ին հանդիպել են երկրի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

«Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:

Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք համոզմունք է հայտնվել, որ Արցախի ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում