Արցախ

Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է․ Արցախի ՄԻՊ-ը՝ բրազիլական Estadão լրատվականին

1 րոպեի ընթերցում

Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է․ Արցախի ՄԻՊ-ը՝ բրազիլական Estadão լրատվականին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բրազիլականEstadão լրատվականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի հումանիտար իրադրությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գեղամ Ստեփանյանը ընդգծել է՝ այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է:

«Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը Սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթկանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- նշել է Ստեփանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում