Հասարակական

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացնում։ «Արմենպրես»-ին տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում