Հասարակական

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր հայ հնարավորություն ունի իր ձայնը լսելի դարձնել

3 րոպեի ընթերցում

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր հայ  հնարավորություն  ունի իր ձայնը լսելի դարձնել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մի հարթակ է, որտեղ հային՝ ուր էլ նա լինի՝ Սփյուռքում, Հայաստանում թե Արցախում, տալիս է հնարավորություն իր ձայնը լսելի դարձնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտեց «Օրրան» բարեգործական ՀԿ հիմնադիր, «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս երկխոսությունների մասնակիցները միայն փորձագետները, հիմնադիրները և 200 մասնակիցները չեն, այլ հազարավոր հայեր Սփյուռքից և Հայաստանից, որոնք ամիսներով միասին կիսել են իրենց գաղափարները և կարծիքները:

TAT_0695.JPG (557 KB)

««ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից տարբեր տեսակի հարցադրումներ է եղել՝ հասկանալու մարդկանց կարծիքները, գաղափարները և բոլորին հնարավորություն է տրվել բարձրաձայնելու իրեն հուզող բոլոր հարցերը: Եթե դու ինչ-որ գաղափարներ ունես և մինչև այժմ մտածել ես, որ ոչ ոք ինձ չի հրավիրում ոչ մի տեղ, ես իմ կարծիքը չեմ կարողանում բարձրաձայնել, ահա սա մի հարթակ է, ուր ձեր ձայնը լսելի կլինի և ձեր գաղափարները լուրջ կընդունվի», -ասաց Արմինե Հովհաննիսյանը:

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը նշեց, որ իր համար ուրախալի էր, որ այս հանդիպումների ընթացքում բոլոր քննարկումներին մասնակցած տարբեր մասնակիցները շատ հանգիստ փոխանցեցին իրենց մտքերը:

«Եվ երբեմն նույնիսկ որոշ մասնակիցներ համաձայն չէին արտահայտված մտքերին, շատ ազնիվ ձևով էին դա անում, այսինքն, մթնոլորտը դրական էր, ամբողջ հանդիպումների ընթացքում ես զգացի անկեղծություն և քաղաքավարի մոտեցում՝ նույնիսկ որոշ հարցերի անհամաձայնության դեպքում: Եվ իհարկե, երկար և համապարփակ քննարկումներից հետո ընդհանուր համաձայնության եկանք երեք կետերի շուրջ՝ Հայաստան-Սփյուռք միասնականություն, պատմական պատասխանատվություն և բնակչության աճ»,- ասաց Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Նա ընդգծեց, որ այսօր բոլորի պարտականությունն է սովորեցնելու և դաստիարակելու լուսավոր դեմքեր, որոնք օրինակ կլինեն բոլորի համար՝ իրենց օրինակով այսօրը և ապագան կերտելու համար:

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում