Ճշտապահ ու հոգատար. Գլխավոր ժամագործը բացահայտում է մասնագիտական առանձնահատկությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակում բոլոր ժամադրությունների համար լավագույն վայրը դարձած ժամացույցն արդեն 81 տարի է, ինչ անխափան աշխատում է: Ո՞վ է կանգնած ժամացույցի անսխալականության հետևում, ո՞վ է մեզ համար միշտ ապահովում ճիշտ ժամանակն ու ավետում ամենակարևոր իրադարձությունների սկիզբը: Հանրապետության գլխավոր ժամացույցի ժամագործը լինելը, պարզվում է, այդքան էլ հեշտ գործ չէ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրապետության հրապարակի գլխավոր ժամացույցի ժամագործ Լյովա Ալեքսանյանն ընդգծեց, որ գլխավոր ժամացույցի 5-րդ ժամագործն է: Հանրապետության գլխավոր ժամացույցի ժամագործ լինելը բոլորովին տարբերվում է, այն ժամագործության մեկ այլ առանձին ճյուղ է:

Ով գոնե մեկ անգամ տեսել է Հանրապետության հրապարակի ժամացույցը, կհասկանա մեր զարմանքը, երբ տեսանք, որ դրսից հսկայական թվացող ժամատախտակը ներսի կողմից ղեկավարվում է շատ փոքր մեխանիզմի միջոցով, սակայն այդ փոքր մեխանիզմը նույնպես ունի իր նրբությունները:

Մասնագետի խոսքով՝ խանդոտ, նեղացկոտ ու քմահաճ լինելով ՝ ժամացույցը շատ հավատարիմ է, շատ ձեռքեր չի սիրում: Ժամագործը նշեց, որ այն իր ընկերն է դարձել, և որ այն իր համար պարզապես աշխատանք չէ. նա ամեն օր հոգ է տանում հարազատ մարդու, ընկերոջ մասին:

«Քաղաքից ընդհանրապես չեմ բացակայում ու մոռացել եմ արձակուրդ մասին: Մենք ուժեղ կապվածություն ենք զգում այս ժամացույցի հետ: Առաջին հայացքից, գուցե, շատերն ասեն՝ դե ժամացույց է էլի, թող աշխատի իր համար, բայց դրա հանդեպ պատասխանատվությունն անչափ մեծ է:

Մենք ապրում ենք ժամացույցի «ցավերով», «հետաքրքրություններով»: Այնքան աչք է օրական սևեռված նրա վրա, նա մշտապես ուշադրության կենտրոնում է, բնական է, որ պահանջկոտ է դարձել: Հրապարակի ժամացույցը, կարծես, քմահաճ կին լինի: Ի դեպ, վերջերս, երբ շենքը վերանորոգում էին, մի կին աշխատակից էր ժամանակավորապես տեղափոխվել մեր աշխատասենյակ: Ու ի՞նչ եք կարծում՝ ժամացույցը մեզանից նեղացավ»,- ասաց Լյովա Ալեքսանյանը:

Հարցին՝ եթե հնարավորություն ունենար ժամանակը հետ տալու, որ ժամանակաշրջանում կցանկանար հայտնվել, ժամագործը պատասխանեց, որ կցանկանար վերադառնալ երիտասարդություն:

Ժամագործի գլխավոր առանձնահատկություններից Լյովա Ալեքսանյանը առանձնացրեց ճշտապահությունը:

Նա ընդգծեց, որ Հանարապետության գլխավոր ժամացույցը տարբերվող է և միակը, այլ ժամացույցների հետ աշխատելու ցանկություն վարպետը չունի, քանի որ այս մեկի հետ արդեն շատ է կապվել, ցանկանում է իր հետ մեծանալ ու մեծացնել:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26