Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հետագա քայլերը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հետագա քայլերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները:

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների և հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ստացված եզրակացությունների մասին:

Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ ընդգծվել է միջազգային ընդունված նորմերը, լուծման հնարավոր տարբերակներն ու այլընտրանքային եղանակներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը»,- ասվումէ հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Տիգրան Խաչատրյանի խոսքով, ոլորտում կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի չանտեսվեն մարդկային կյանքին սպառնացող վտանգները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար լինեն հասկանալի և կիրառելի:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին կարևորել է բոլոր բնագավառներում սոցիալական պատասխանատվության հարցը և շեշտել, որ մարդու անվտանգությունը չպետք է լինի երկրորդ պլանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում