Կասեցվել են «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն» ՊՈԱԿ լաբորատորիայից մարտի 4-ին Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հայտնել են, որ «Արցախկաթ» և «Առաջնեկ» ընկերությունների կաթնամթերքի արտադրանքների պարբերական փորձաքնությունների գործընթացում փետրվարի 27-ին Արցախկաթ ՓԲԸ թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, իսկ մածուն արտադրանքի մեջ ԱՑԽՄ-ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ կաթնաշոր արտադրանքում խմորասնկեր և բորբոսասնկեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հիմք համարելով նշած փորձաքննության արդյունքները՝ Պետական տեչսությունների կառավարման կոմիտեի կողմից հետ են կանչվել շուկայից նշված արտադրանքները, ինչպես 27-ի արտադրության մնացորդները, այնպես էլ մինչ այսօր շուկայում վաճառվող «Արցախկաթի» թթվասերն ու մածունը և «Առաջնեկի» կաթնաշորը։

Կասեցվում է «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները, իսկ Առաջնեկ ՓԲԸ ում հայտարարվելու է սանիտարական օր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սպառողներին հորդորում են զերծ մնալ նշված ապրանքստեսակների այսօրվա գնումներից, իսկ գնված ապրանքները չօգտագործել: «Չնայած հայտնաբերված մանրէին, այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաճանմունք տվյալ մասով հիվանդներ չեն ընդունվել»,-նշվում է տեքստում:

Հայերեն

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

Դատախազության միջնորդագրությամբ՝ դադարեցվել է Սևանա լճի ևս մեկ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար