Արցախ

Արցախի նախագահը պահեստազորի սպաներին է ներկայացրել երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը պահեստազորի սպաներին է ներկայացրել երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության անդամներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։

Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին, քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։

«Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են Արցախի Հանրապետության հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։

Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում