Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում. Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից , ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք։

Պետական սոցիալ-տնտեսական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, նպատակներին և խնդիրներին հասնելու կարողությամբ Ձեզ արժանի հարգանք եք վայելում:

Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև` մեր երկրների ժողովուրդների դաշնակցային ավանդույթների, դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման գործում։

Ակնկալում եմ կառուցողական երկխոսության և ռազմավարական փոխշահավետ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի շարունակականություն, ինչը, վստահ եմ, բխում է մեր ժողովուրդների և պետությունների հիմնարար շահերից, ինչպես նաև կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանը։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»։

Հայերեն العربية English Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան