Արցախի Հանրապետության պետական նախարարը հանդիպել է գործարարների հետ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը վստահեցրել է, որ բավականին կառուցողական և գործնական հարաբերությունների կողմնակից է և պատրաստակամ քննարկելու մտահոգող ամենատարբեր հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից

«Երեկ և այսօր ամբողջությամբ օգտագործել եմ Արցախի շրջափակման պայմաններում ստեղծված տնտեսական և նաև շրջափակման հետևանքները հաղթահարելու հետ կապված խնդիրները ուսումնասիրելու վրա: Այդ ընթացքում բազմաթիվ խնդիրներ և մտահոգություններ են առաջացել ինձ մոտ։ Ուզում էի, որպես առաջնային շահառուներ և խնդիրների մասին ամենախորը տեղեկացված տնտեսվարող սուբյեկտներ՝ ձեզանից տեղեկություններ հավաքագրել, որպեսզի ամենակարճ ժամկետում հնարավոր լինի մաքսիմալ օպտիմալ թե արագության, թե աշխատանքների կազմակերպման իմաստով ամենաճիշտ, ամենաօբյեկտիվ մոտեցումները և տարբերակներն ընտրել»։

ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը կարևորել է գործարար միջավայրում առկա մեծ ներուժի համախմբումը՝ արժանապատվորեն հաղթահարելու առկա բարդ մարտահրավերները:

Գործարարները ներկայացրել են իրենց դիտարկումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գոհունակություն է հայտնել «Արցախի գործարարների միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման կապակցությամբ և կարևորել բիզնես միջավայրը համախմբող միավորի ստեղծումը։ Այդ միության գոյությունը թույլ կտա առավել ուղիղ շփում ունենալ գործարարների հետ՝ ունենալով ձեռնարկատիրությանը վերաբերող կառավարության ակտերի նախագծերը նաև այդ շրջանակում նախապես քննարկելու հարթակ։ Բանավոր հարցերին պատասխանելուց զատ պետական նախարարը առաջարկել է նաև գրավոր առաջարկներ փոխանցել՝ պարտավորվելով դրանք ամենակարճ ժամկետում քննարկման ընդունել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ