Թեհրանում մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից,այցի շրջանակում Իշխան Սաղաթելյան ողջույնի խոսքով է հանդես եկել Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատության հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Մինչ տոնախմբության մեկնարկը, Իշխան Սաղաթելյանը ՀՀ-ից Իրան ժամանած մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպել է ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի հետ։

Թեհրանում մարտի 2-ին մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորագրով՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովը, որին զեկույցով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ և փորձագետներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը ելույթով հանդես կգա ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Նոր Ջուղայում, մարտի 3-ին։

Հայերեն العربية

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը