Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել Արցախի գյուղատնտեսության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի պետական նախարարի աշխատակազմից:

Ներկայացնելով նախապես հավաքագրված տվյալները՝ պետական նախարարը խիստ քննադատության է ենթարկել Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները։ Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է շտապ ամփոփել անհրաժեշտ տեղեկությունները, գույքագրել ունեցած ապրանքներն ու ներքին նվազագույն պահանջարկը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշել ներկրման ենթակա հումանիտար ապրանքների առաջնահերթությունը։ «Ամենատարբեր գործընթացներում ներառված ու գնահատված չեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների շահերը, նրանց կարծիքն ու տեսակետը լսելի չի դարձվել, այդ պատճառով նրանք հիմա ստիպված են անհատական բարձրացնել իրենց խնդիրները»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարն անընդունելի է համարել, որ առայսօր չեն մեկնարկել գյուղատնտեսական աշխատանքները, իսկ դրանց հրատապ զարկ տալու համար կան բազմաթիվ կիսատ գործընթացներ։ «Այս վիճակի հիմնական պատճառներից մեկը նախարարությունների ու այլ պատասխանատուների միջև պատշաճ փոխգործակցության բացակայությունն է: Անընդունելի է, որ դրանք բացահայտվում են միայն պետական նախարարի մոտ խորհրդակցության ընթացքում»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարը մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն հստակ ժամանակացույցի համաձայն:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ