Պետնախարար Ներսիսյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետի ու վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է, և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է:

«Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրերը իրականացվելու են անշեղ: Մեր խնդիրն է, որպեսզի շրջանային վարչակազմերը կարողանան լուծել իրենց առջևծառացած առաջնային կարևորությանսոցիալականխնդիրները:

Գյուղաբնակ մեր հայրենակիցը չպետք է անհարմարություններ կրելով ու միջոցներ վատնելով հասնի մայրաքաղաք՝ այս կամ այն կառույցում փնտրելով իր խնդրի լուծումը» - նշել էԳուրգեն Ներսիսյանը:

Ըստ աղբյուրի՝ պետնախարարը արդի մարտահրավերների համատեքստում կարևորել է շրջաններում ու մայրաքաղաքում խնդիրների շարունակական գույքագրման աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացնել կարճ ժամկետում: Որպես առաջնահերթություն՝ անդրադարձ է կատարվել գարնանացան աշխատանքների ընթացքին: Քննարկվել են դիզվառելիքի պահանջվող ծավալի և սերմացուների ձեռքբերման ու մատակարարումներն ապահովելու հարցեր:

Պետնախարարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է մարտի 2-ին խորհրդակցություն հրավիրել վարչակազմերի աշխատողների մասնակցությամբ և փոխանցել անշեղ աշխատանքային կարգապահություն ապահովելու՝ աշխատանքային ռեժիմի, փոխհարաբերությունների, քաղաքացիների պատշաճ ընդունելություն և շփումների ընթացքում հանրային ծառայողին հարիր վարք ցուցաբերելու իր պահանջը։

Շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպումներն ու խորհրդակցությունները լինելու են պարբերական։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ