Արցախ

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ կազմին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ կազմին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի նորանշանակ կազմին և նախագահի պարտականությունները ստանձնած Սամվել Բալայանին՝ հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը կխթանի հեռուստառադիոընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և Արցախում տեղեկատվական դաշտի զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում