Պաշտոնական

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել հույն գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել հույն գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տարածված հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորը վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում