ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր՝ մասնավորապես` Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումը վերականգնելու, Հայաստանից Արցախը սնուցող էլեկտրական գծի վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության վերաբերյալ։ Այլ հարցեր օրակարգում չեն եղել։ Հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում կայացել էր փետրվարի 24-ին:

Հայերեն العربية English Русский Türkçe

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը