Քաղաքականություն

«Մենք հիշում ենք Սումգայիթը». ԱՄՆ-ում բողոքի ակցիա է իրականացվել

1 րոպեի ընթերցում

«Մենք հիշում ենք Սումգայիթը». ԱՄՆ-ում բողոքի ակցիա է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իհիշատակ 1988 թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հայկական ջարդերի, փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամներն իրականացրել են բողոքի ակցիա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, երիտասարդներըփակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցրել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:

Ցուցարարների ձեռքին եղել են անգլերեն գրություններով պաստառներ՝ «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» եւ այլն:

Ցուցարարները վանկարկել են. «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիեւը Երևանն է ուզում», «Մենք հիշում ենք Սումգայիթը»:

photo_2023-02-27_13-20-39.jpg (93 KB)

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում