Արցախ

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել են. կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել են. կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը փետրվարի 24-ին կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Նա մանրամասնեց, որ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն և անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:

«Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները:

Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանն, ապա մեր տվյալներով՝ այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, և հույս ունենք, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես»,- ընդգծեց խոսնակը:

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում