Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Կցանկանայի գոհունակությամբ նշել Հայաստանի և Էստոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսության տարբեր բնագավառներում։

Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկի՝ Էստոնիայի պատրաստակամությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և հանրային կառավարման բարելավման գործընթացներին աջակցելու գործում։

Կարևորում ենք նաև Էստոնիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում