Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ

ՀԱԼԵՊ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ քաղաք:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ով ԱԳ նախարարի պատվիրակության հետ մեկնել է Սիրիա:

Հալեպի օդանավակայանում Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հալեպի նահանգապետՀուսեյն Դիաբը:

ՀՀ ԱԳ նախարարը շրջայց կկատարի աղետի գոտում:

Մինչ Հալեպ ժամանելը, Արարատ Միրզոյանը եղել է Դամասկոսում, որտեղ հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի և նախագահի հետ:

Արարատ Միրզոյանը Սիրիա է մեկնել հումանիտար աջակցության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում