ՀՀ վարչապետն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Չեխիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը:

Դեսպանը վարչապետին է փոխանցել իր երկրի կառավարության ղեկավարի՝ Չեխիա այցելելու հրավերը և վստահություն հայտնել, որ այցը կնպաստի տարբեր ուղղություններով երկկողմ փոխգործակցության զարգացմանը:

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, արևային էներգիայի, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:

Հայերեն Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան