Դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի շրջափակել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ աշխարհում կա մեծ ուժ, որը պետք է ցույց տա, որ ոչ միայն խաղաղապահներն են Լաչինի միջանցքում ներկա, այլ նաև իրենք պետք է գործեն: Մենք, որպես ԵՄ, փորձում ենք դերակատարում ունենալ այն մակարդակով, որ կարող ենք»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:

Նա նշեց՝ իրենք, այսպես ասած, կարող են կոչ անել Ռուսաստանին կենտրոնանալ տեղի ունեցողի վրա, ավելի քան 100 հազար մարդ մեկուսացած է ԼՂ-ում: Տարեցները, երեխաները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, և դա անընդունելի է այս դարում:

«Դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը: Եվ ես հույս ունեմ, որ նրանք, ովքեր միջամտելու միջոցներ ունեն, դա կանեն հնարավորինս արդյունավետ»,-ասաց նախարարը:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է