Պաշտոնական

Հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքը կարող է հիմք հանդիսանալ փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքը կարող է հիմք հանդիսանալ փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Լուսնային Նոր տարվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ։ Մոնղոլիայում ավանդաբար նշվող և գարնան գալուստն ավետող այս տոնը թող ջերմություն, սեր և ներդաշնակություն բերի բոլոր ընտանիքներին։

Համոզված եմ, որ հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը կարող են հիմք հանդիսանալ փոխշահավետ համագործակցության ընդլայնման և զարգացման համար: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր խթան հաղորդել հայ-մոնղոլական հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում